10․ Տրված թվականներով բառեր կազմի՛ր` դրանք բաղադրելով Բ խմբում տրվսւծ արմատների և ածանցների հետ:
Ա Երկու, երեք, չորս (քառ), յոթ, ինը, տասը, քառասուն, առաջին, երրորդ:
Բ. ճյուղ, գլուխ, ամ, ակի, անի, յա, յակ, պատիկ:
Երկճյուղ, երկակի, եռակի, եռյակ, քառակի, քառյակ, քառապատիկ, յոթակի, իննամյա, տասնյակ, տասնապատիկ, քառասունամյա։
11. Տեքստի թվականները բառերով գրի՛ր:
ա․Մարդն իր կյանքի 70 տարվա ընթացքում միջին հաշվով 50 000 000 քայլ է անում: Քաղաքային տրանսպորտով երթևեկող մարդն օրական 2 000 քայլ է անում:
Մարդն իր կյանքի 70 տարիներից 13-ը ծախսում է խոսակցությունների, 6 տարի` ուտելու վրա: Այդ ընթացքում 100 տոննա ուտելիք է օգտագործում:
Կյանքի 1/3-ը քնած է անցկացնում:
բ․Կալիֆոռնիացի 40-ամյա մի մարդ (Պիտեր Նիկեյրսը) Միացյալ Նահանգները` Խաղաղ օվկիանոսից մինչև Ատլանտյան, ոտքով անցավ 99 օր 13 ժամ 13 րոպեում, 6 ժամով ավելի արագ, քան նույն տարածությունն անցած հայրենակիցը: Ճանապարհի երկարությունը 4904 կիլոմետր էր: 1 օրում անցնում էր միջին հաշվով 50 կիլոմետր:
70 — յոթանասուն
50 000 000 — հիսուն միլիոն
2 000 — ենկու հազար
13 — տասներեք
6 — վեց
100 — հարյուր
1/3 մեկ երրորդ
40-ամյա — քառասունամյա
99 — իննսունինը
4904 — չորս հազար ինը հարյուր չորս
1 — մեկ
50 — հիսուն
12.Ընդգծել 3 բաշխական թվական:
ա. մեկ-մեկ, բազմակի, երկուական, ինը տասներորդ, հինգական, իններորդ:
բ. մեկումեջ, հինգ-հինգ, քսանական, չորսհինգերորդ, յոթական, երիցս:
գ. երկրորդական, տասնհինգ-տասնհինգ, յոթ ութերորդ, մեկական, բաշխական, տասական:
13.Թվականները գրել բառերով:
1960 թվին Հայաստանում գործում էին 27 թատրոններ, 25 թանգարաններ, 1187 գրադարաններ, 694 կինոսարքավորումներ, իսկ 1940 թ.՝ 13 թատրոններ, 11 թանգարաններ, 908 գրադարաններ, 168 կինոսարքավորումներ:
Հայաստանի Հանրապետության՝ ամենաբարձր լեռնագագաթներն են Արագածը՝ 4090մ, Կապուտջուղը՝ 3906մ, Մեծ Իշխանասարը՝ 3549մ, Վարդենիսը՝ 3523մ:
Հայաստանի Հանրապետության ամենաերկար գետերն են Ախուրյանը, որի երկարությունը 186կմ է, Աղստևը՝ 133կմ:
1960 — հազար ինը հարյուր վաթսուն
27 — քսանյոթ
25 — քսանհինգ
1187 — հազար հարյուր ութսունյոթ
694 — վեց հարյուր իննսունչորս
1940 — հազար ինը հարյուր քառասուն
13 — տասներեք
11 — տասնմեկ
908 — ինը հարյուր ութ
168 — հարյուր վաթսունութ
4090 — չորս հազար իննսուն
3906 — երեք հազար ինը հարյուր վեց
3549 — երեք հազար քառասունինը
3523 — երեք հազար հինգ հարյուր քսաներեք
186 — հարյուր ութսունվեց
133 — հարյուր երեսուներեք
14.Ընդգծել 3 կոտորակային թվական:
ա.մասնական, երկու երրորդ, տասներորդական, մեկ երկրորդ, չորս հինգերորդ, սակավաթիվ:
բ. մեկ երրորդ, հարյուրապատիկ, երկու ամբողջ վեց տասնորդական, ամբողջական, երկու յոթերորդ, հնգանիստ:
գ. երկրորդային, մեկ քառորդ, վեցական, հինգ վեցերորդ, կոտորակ, երեք ամբողջ տասնյոթ հարյուրերորդական:
15.Ընդգծիր 3 դասական թվական:
ա. քսանմեկերորդ, մեկ չորրորդ, հազարավոր, երեսուներկուերորդ, առաջին, տասնմեկ:
բ. հնգյակ, հինգերորդ, երրորդական, մեկ հարյուրերորդ, ութերորդ, չորրորդ:
գ. երեք քառորդ, տասնիններորդ, երկրորդական, հիսունհինգերորդ, երկրորդ, երրորդություն: