Հայկական աշխարհակալության ընդլայնումը

0

Սելևկյան պետության միացումը: Հզոր Պարթևստանի ջախջախումից հետո Տիգրան Մեծը դարձավ իր ժամանակի աշխարհի հզորագույն տիրակալներից մեկը: Նրա հետ դաշնակցեցին Միջին Ասիայի որոշ ցեղեր, որոնք պատերազմի ժամանակ զորք էին տրամադրում հայոց տիրակալին:

Պարթևստանի նկատմամբ տարած հաղթանակի արդյունքում Հայոց տերությանն էին միացվել նաև Հայոց Միջագետքը, Կորդուքը, Օսրոյենեն և Միգդոնիան: Դրանով հայկական տերությունը սահմանակից դարձավ Սելևկյան պետությանը: Վերջինս երկարատև՝ երկպառակտչական պատերազմներից չափազանց թուլացել էր:

Սելևկյան ավագանին և ժողովուրդը որոշեցին իրենց երկիրը փրկել հրավիրելով այլ երկրի թագավորի` իշխելու իրենց: Ընդ որում՝ նրանք քննարկեցին ժամանակի բոլոր հզոր արքաների թեկնածությունը և միաձայն ընտրեցին հայոց արքային: Ք. ա. 84 թ. մայրաքաղաք Անտիոքում Տիգրան Մեծը բազմեց Սելևկյանների գահին և իշխեց այնտեղ 17 տարի: Այն Սելևկյան պետությունը, որ երկար ժամանակ պայքարում էր Հայաստանին գերիշխելու համար, իր խնդրանքով մտավ Հայաստանի տիրապետության տակ:

Միջերկրականի արևելյան ծովափի նվաճումը: Սելևկյան պետության խաղաղ նվաճումից հետո Տիգրան Մեծը շարունակեց իր հաղթարշավը: Նրա տերությանը միացվեցին Կոմմագենեն, Կիլիկիան և Փյունիկիան:

Իրենց հմտությամբ հայտնի կիլիկյան ծովագնացներին Տիգրան Մեծը հանձնարարեց վերահսկել Միջերկրական ծովի արևելյան շրջանները:

Փյունիկյան քաղաքների գրավումից հետո հայոց տիրակալը Ք. ա. 81 թ. դրանց շնորհեց «ազատություններ», այսինքն լայն ինքնավարություն: Այդ քաղաքների թվում էր նաև Բերիթը (Բեյրութ): Ի նշան շնորհակալության քաղաքներն իրենց օրացույցները սկսեցին հաշվել այդ թվականից, որը նշվում էր նաև իրենց քաղաքային դրամների վրա:

Միջերկրական ծովի արևելյան ափի հարավային մասին տիրելու համար բուռն պայքար ծավալվեց Ք. ա. 70-ական թվականներին: Տիգրան Մեծի գլխավոր հակառակորդը Նաբաթեայի թագավորությունն էր: Սակայն Ք. ա. 72 թ. նա ևս ընդունեց Հայաստանի գերիշխանությունը: Հայոց տիրակալի գերիշխանությունը ճանաչեց նաև Հրեաստանը:

Ինչպես վկայում է հույն պատմիչ Ապպիանոսը, բոլոր երկրները, մինչև Եգիպտոս, ենթարկվեցին Տիգրան Մեծին: Իսկ Եգիպտոսը Հայոց տերության բարեկամ երկրներից էր: Դեռևս Ք. ա. 80 թ. Տիգրան Մեծի օգնությամբ Պտղոմեոս XII-ը Եգիպտոսից դուրս էր մղել նվաճող հռոմեացիներին և հաստատվել հայրական գահին:

Հարցեր և առաջադրանքներ.

  1. Ո՞ր պետությունները միացվեցին Հայոց տերությանը մինչև Փյունիկյան քաղաքների նվաճումը:

Պարթևստանի նկատմամբ տարած հաղթանակի արդյունքում Հայոց տերությանն էին միացվել նաև Հայոց Միջագետքը, Կորդուքը, Օսրոյենեն և Միգդոնիան:

  1. Ինչպե՞ս և ե՞րբ տեղի ունեցավ Սելևկյան պետության անցումը Տիգրան Մեծի իշխանությանը:

Սելևկյան ավագանին և ժողովուրդը որոշեցին իրենց երկիրը փրկել հրավիրելով այլ երկրի թագավորի` իշխելու իրենց: Ընդ որում՝ նրանք քննարկեցին ժամանակի բոլոր հզոր արքաների թեկնածությունը և միաձայն ընտրեցին հայոց արքային:

  1. Սելևկյան պետությունից հետո ո՞ր երկրները միացվեցին Հայոց աշխարհակալ տերությանը:

Նրա տերությանը միացվեցին Կոմմագենեն, Կիլիկիան և Փյունիկիան:

  1. Ի՞նչ քաղաքականություն էր վարում Տիգրան Մեծը փյունիկյան քաղաքների նկատմամբ:

Փյունիկյան քաղաքների գրավումից հետո հայոց տիրակալը Ք. ա. 81 թ. դրանց շնորհեց «ազատություններ», այսինքն լայն ինքնավարություն:

  1. Ե՞րբ են Նաբաթեայի թագավորությունը և Հրեաստանն ընդունել Տիգրան Մեծի գերիշխանությունը:

Սակայն Ք. ա. 72 թ. Նաբաթեայի թագավորությունը ևս ընդունեց Հայաստանի գերիշխանությունը: Հայոց տիրակալի գերիշխանությունը ճանաչեց նաև Հրեաստանը:

  1. Ի՞նչ հարաբերության մեջ էր Եգիպտոսը Տիգրան Մեծի տերության հետ:

Եգիպտոսը Հայոց տերության բարեկամ երկրներից էր:

Օդային զանգվածներ և կլիմայական գոտիներ

0

Երկրագնդի տարբեր հատվածներում ջերմության և խոնավության անհավասարաչափ բաշխումը հանգեցնում է ոչ միայն ճնշման գոտիների առանձնացման, այլև կլիմայական գոտիների ձևավորման, որոնք նույնպես միմյանց օրինաչափորեն հերթափոխում են հասարակածից բևեռներ ուղղությամբ:

Համաձայն ռուս կլիմայագետ Ալիսովի, Երկրագնդի վրա կարելի է առանձնացնել 7 հիմնական կլիմայական գոտի՝ մեկ հասարակածային, երկու արևադարձային, երկու բարեխառն, արկտիկական, անտարկտիկական և 6 անցումային կլիմայական գոտիներ՝ երկու մերձհասարակածային, երկու մերձարևադարձային, մերձարկտիկական և մերձանտարկտիկական, որոնք միմյանցից տարբերվում են առաջին հերթին օդային զանգվածներով և մթնոլորտային ընդհանուր շրջանառությամբ: Continue reading

Գործնական աշխատանք

0

36.Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բարդ բառերով:

Երկինքը քերելու չափ բարձր — երկնաքեր

բարի մտքով — բարի

վատ համբավ ունեցող — վատահամբավ

հեշտությամբ թեքվող, — դյուրաթեք

խաժ աչքեր ունեցող — խաժակն

կյանքը սիրող — կենսասեր

հանրության կողմից ճանաչված — հանրաճանաչ

կյանքով ուրախացող — կենսուրախ

37. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բաղադրյալ բառերով:

Մանր նկարներ անող — մանրանկարիչ

թռչուններ բուծելու տեղ — թռչնաբուծարան

գյուղի տնտեսությանը հատուկ — գյուղատնտեսական

միտք հղանալը — մտահաղացում

արդյունք ունեցող — արդյունավետ

աշխատանքը սիրելը — աշխատասիրություն

հավասար  կշիռ  ունենալը — հավասարակշռություն

բառերի մասին գիտություն — բառագիտություն

38. Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք ժխտական նախածանց ունեն:
Անարվեստ, անդեմ, անդուռ, անիվ, անսիրտանահ, անուշ, անմահ, անուն, դժոխք, դժգոհդժբախտ, դժնի, դժկամ, ապագա, ապարդյուն, ապերախտ, ապուր, ապաշնորհ, ապուշ, ապտակ, տարի,
տկարտհաճ, տպել, տգեղ, տխուր, չամիչ, չտես, չկամ, չարիք:

39. Գործողության անունը դարձրո՛ւ այդ գործողության հետ կապված առարկայի անուն: Գրի՛ր
գործածված ածանցները:
Օրինակ՝ քերել-քերիչ

Գրել — գրիչ — իչ

կապել — կապիչ — իչ

քամել — քամիչ — իչ

թակել — թակոց — ոց

ըմպել — ըմպելիք — ելիք

բացել — բացիչ — իչ

գործել — գործիչ — իչ

խաղալ — խաղալիք — ալիք

ուտել — ուտելիք — ելիք

խմել — խմիչք — ք

հագնել — հագուստ — ուստ

ձգել — ձգան — ան

փակել — փական — ան
խթանել — խթանող — ող

փաթաթել — փաթաթող — ող

ճոճել — ճոճանակ — անակ

գանձել — գանձարան — արան

զսպել — զսպանակ — անակ

ջնջել — ջնջոց  -ոց

ծածկել — ծածկոց — ոց

կապել — կապոց — ոց

օրորել — օրորոց — ոց

40.Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:

Անսահման հզորություն ու անսանձ(առանց սանձի) գոռոզություն ուներ Թեմուրը:Միջնադարի(միջին դարի)  ոչ մի քաղաք չէր կարող համեմատվել նրա նոր մայրաքաղաքի(մայր քաղաք)  հետ: Ճարտարապետի ձին մի օր կորել էր այդ քաղաքի ամենամեծ(ամենից մեծ)  պարտեզում և մեկամսյա(մեկ ամիս տևող)  որոնումներից հետո հազիվ գտնվել: Թեմուրն իր մայրաքաղաքի՝ Սամարղանդի շրջակայքի( շրջակա միջավայր)  գյուղերն անվանել էր Բաղդադ,Կահիրե,Դամասկոս, որ աշխարհի մեծագույն(ամենից մեծ)  քաղաքները որպես աննշան գյուղեր տեսներ:

 

Հազարան հավք 8.ԱՐԵԳԸ ԿԱՊՈՒՅՏ ԱՇԽԱՐՀՈՒՄ

0
  1. Հատվածը բաժանիր մասերի և վերնագրիր:

Կապույտ աշխարհը,

Հրեշը

Կախարդական մատանին

  1.  քար, ձի, ծով, երկինք բառերին ավելացրու տարբեր վերջավորություններ և կազմիր նախադասություններ:

քար — քարոտ,  Ճանապարհը քարոտ էր։

ձի — ձիավոր, Մի խումբ ձիովորներ իջան սարից։

ծով — ծովային,  Այստեղ ծովային ուտելիքներ չեն վաճառում։

երկինք — երկնային

 

  1. Նամակ գրիր Արեգին:
  2. Հատվածը պատմիր Արեգի անունից:
  3. Ո՞վ էր Երկաթե Ձեռքը:

Մի հրեշ Երկաթե Ձեռք, որ ամեն անգամ դուրս է գալիս ծովի միջից, հափշտակում, քանդում-ավերում է  արտն ու անդաստանը, մարդկանց ունեցած-չունեցածը։

  1. Գրիր փոքրիկ պատմություն Երկաթե Ձեռքի մասին:
  2. Ի՞նչ կանեիր Արեգի փոխարեն:
  3. Ինչու՞ Երկաթե Ձեռքը հարձակվեց հենց այդ երկրի վրա:

Տիգրան Երկրորդ Մեծի տերության ստեղծումը

0

Հայ-պոնտական դաշինքը և Կապադովկիայի նվաճումը: Հայկական բոլոր հողերը միավորելու հաջորդ քայլը պետք է լիներ Փոքր Հայքի միացումը: Սակայն դա իրագործել չհաջողվեց, քանի որ Ք.ա. 112թ. Փոքր Հայքը միացվել էր Պոնտոսին: Այնտեղ այն ժամանակ թագավորում էր Միհրդատ 6-ը: Նա ստեղծել էր ուժեղ պետություն Սև ծովի ավազանում և նպատակ ուներ Հռոմին դուրս մղելու Փոքր Ասիայից ու Հունաստանից:

Միհրդատ 6-ը ծրագրում էր արշավել դեպի Արևմուտք: Իսկ հայոց արքայի ծրագրերը կապվում էին Հայաստանից արևելք, հարավ և հարավ-արևմուտք ընկած տարածքների հետ: Դա չէր խանգարում Միհրդատ Եվպատորի նվաճողական ծրագրին: Երկու երկրներին էլ անհրաժեշտ էր ունենալ ամուր թիկունք, մանավանդ որ նրանք բախվելու էին այնպիսի գերտերության հետ, ինչպիսիք էին Հռոմն ու Պարթևստանը: Նույն շահերն ունենալով` Տիգրան 2-ը և Միհրդատ Պոնտացին Ք.ա. 94թ. դաշինք են կնքում: Այն ամրապնդվում է Տիգրան 2-ի և Միհրդատ Եվպատորի դուստր Կլեոպատրայի ամուսնությամբ:

Դաշնագրի համաձայն` հայ-պոնտական զորքերը Ք.ա. 93թ. նվաճեցին Կապադովկիան, որի արքան հռոմեացիների դաշնակիցն էր: Ըստ պայմանավորվածության` Կապադովկիայի տարածքը միացվում էր Պոնտոսին: Իսկ շարժական ամբողջ գույքը և գերիներն անցնում էին Հայոց թագավորությանը: Այդ պայմանը բխում էր Տիգրան Մեծի հեռահար շահերից: Բանն այն է, որ Կապադովկիայի տարածքն իր իշխանության տակ վերցնելը կհանգեցներ Հռոմի հետ հակամարտության, որը ձեռնտու չէր Տիգրան Մեծին: Փոխարենը նա նախապատրաստվում էր Պարթևստանի դեմ պատերազմի` պատանդության դիմաց պարթևներին զիջած հայկական հողերի ազատագրելու և Մեծ Հայքին միացնելու համար: Իսկ մեծ պատերազմից առաջ անհրաժեշտ էր երկիրն ապահովել տնտեսական հզոր պաշարներով:

Հայ-պարթևական պատերազմը: Ք.ա.88թ. մահացավ Պարթևստանի արքա Միհրդատ2-ը, որը Տիգրան Մեծի փեսան էր: Պարթևստանում սկսվեցին գահակալական կռիվներ: Պահը հարմար էր հայկական տարածքները վերադարձնելու համար:

Ք.ա. 87 թ. Տիգրան Մեծն արշավեց Պարթևստանի վրա: Նա, ջախջախելով պարթևական զորքը, հասավ Պարթևստանի ամառային մայրաքաղաք Էքբատան և պաշարեց այն: Խուճապահար պարթևական արքունիքը Տիգրան Մեծին զիջեց ոչ միայն գրաված տարածքները, այլև նրան շնորհեց «Արքայից արքա» տիտղոսը: Պարթևներն ընդունեցին նրա գերիշխանությունը:

Այսպիսով` հայ-պարթևական պատերազմի արդյունքում Տիգրան Մեծը ոչ միայն վերադարձրեց հայկական տարածքները, այլ նաև ստեղծեց մի տերություն, գուցե սահմանները հասնում էին մինչև Պարսից ծոց:

Հարցեր և առաջադրանքներ.

1. Ինչու՞ Տիգրան 2-ին չհաջողվեց Ծեծ Հայքին միացնել Փոքր Հայքը:

Դա իրագործել չհաջողվեց, քանի որ Ք.ա. 112թ. Փոքր Հայքը միացվել էր Պոնտոսին:

2. Ո՞վ էր Միհրդատ 6-ը, ի՞նչ ծրագիր ուներ նա:

Պոնտոսում այն ժամանակ թագավորում էր Միհրդատ 6-ը: Նա ստեղծել էր ուժեղ պետություն Սև ծովի ավազանում և նպատակ ուներ Հռոմին դուրս մղելու Փոքր Ասիայից ու Հունաստանից:

3. Ե՞րբ է կնքվել հայ-պոնտական դաշինքը: Ի՞նչ նպաստեց այդ դաշինքի կնքմանը: Ինիո՞վ է այն ամրապնդվել:

Նույն շահերն ունենալով` Տիգրան 2-ը և Միհրդատ Պոնտացին Ք.ա. 94թ. դաշինք են կնքում: Այն ամրապնդվում է Տիգրան 2-ի և Միհրդատ Եվպատորի դուստր Կլեոպատրայի ամուսնությամբ:

4. Ե՞րբ և ի՞նչ պայմաններում հայ- պոնտական զորքերը նվաճեցին Կապադովկիան:

Դաշնագրի համաձայն` հայ-պոնտական զորքերը Ք.ա. 93թ. նվաճեցին Կապադովկիան, որի արքան հռոմեացիների դաշնակիցն էր:

5. Ո՞ր դեպքերից հետո և ե՞րբ սկսվեց հայ-պարփևական պատերազմը:

Պարթևստանում սկսվեցին գահակալական կռիվներ: Պահը հարմար էր հայկական տարածքները վերադարձնելու համար:

Ք.ա. 87 թ. Տիգրան Մեծն արշավեց Պարթևստանի վրա:

6. Ներկայացրեք հայ-պարթևական պատերազմի արդյունքները: Ի՞նչ տիտղոս սկսեց կրել Տիգրան Մեծը:

Հայ-պարթևական պատերազմի արդյունքում Տիգրան Մեծը ոչ միայն վերադարձրեց հայկական տարածքները, այլ նաև ստեղծեց մի տերություն, գուցե սահմանները հասնում էին մինչև Պարսից ծոց:

Նրան շնորհվեց «Արքայից արքա» տիտղոսը:

Գործնական աշխատանք

0

31.Ընդգծված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառերով:

Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում հարյուր քսան տարի շարունակ մի տաճար էին կառուցում` բուսականության և պտղաբերության աստվածուհի Արտեմիսի տաճարը: Լիդիական Կրեսոս թագավորը Արտեմիսի տաճարին սյուներ էր նվեր տվել(նվիրել)։ Աստվածների պատկերներով մարդու հասակ ունեցող բարձրաքանդակները զարդարում էին սյուները: Կրեսոսը Եփեսոսյսւն Արտեմիսին մի ուրիշ բարձր արժեք  ունեցող (բարձրարժեք) նվեր էլ էր ընծա բերել  (ընծայել)` կովերի` ոսկուց ձուլած (ոսկեձույլ) դրոշմապատկերներ:
Երբ աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը համարվող այդ տաճարի շինարարությունն ավարտին հասավ (ավարտվեց), զարմանք ու հիացմունք առաջացրեց (զարմացրեց ու հիացրեց) բոլոր նրանց մեջ, ում վիճակվեց տեսնել մարմարից կերտված (մարմարակերտ), նուրբ գեղեցկություն ունեցող (նրբագեղ) շինությունը: Մ. թ. ա. 356 թ. Եփեսոսի բնակիչ ոմն Հերոստրատոս, ցանկանալով իր անունն անմահացնել, կրակի մատնեց նշանավոր սրբավայրը: Նրա հանցագործությունը բոլորին զայրացրեց: Փոքր Ասիայի բոլոր պետությունները միասին որոշեցին մոռացության տալ (մոռանալ) Հերոստրատի անունը: Պատմություն գրողները (պատմագիր)  նույնիսկ տաճարի հրդեհի մասին գրելիս իրավունք չունեին հրդեհողի անունը նշելու: Բայց հին աշխարհի որոշ հեղինակներ, այնուամենայնիվ, պահեցին ոճիրը գործողի (ոճրագործ) անունը:

32. Տրված բաղադրյալ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:

Մատնաչափ, — մատի չափ,

կիսագունդ, — կես գունդ

անհարթ, — ոչ հարթ

անտեսանելի, — չերևացող

ինքնաշարժ, — ինքն իրեն շարժվող

սկզբնական, — սկզբի համար

արևմտաեվրոպական, — արևմտյան Եվրոպային բնորոշ

աստղադիտարան, — աստղերը դիտելու տեղ

համաշխարհային, — ամբողջ աշխարհով հայտնի

հավասարաչափ: — հավասար չափ ունեցող

 

33. Ա շարքի նախածանցներից յուրաքանչյուրը բոլոր հնարավոր ձևերով բաղադրի՛ր Բ շարքի բառերի հետ:

Ա Անդր, հակ, համ, ենթ, նախ, ներ, պար, վեր, տար, փոխ:

Բ. Կովկաս, (հ)արձակ, տարած, դարձ, դնել (դրել), կշիռ, մուծել, փակել, կանգնել, աշխարհ(իկ):

Անդրկովկաս,  անդրաշխարհ,

հակադարձ, հակադրել, հակակշիռ,

համարձակ, համատարած, համադրել,

ենթադրել,

ներմուծել, ներաշխարհ,

պարփակել,

վերադարձ, վերականգնել,

փոխադարձ,

34. Տրված բաղադրյալ բառերից նոր բառեր կազմի՛ր` այլ արմատ կամ ածանց ավելացնելով:

Օրինակ`
ժառանգական — ժառանգականություն, տեխնիկական -գիտատեխնիկական:

Մարդկային,  — համամարդկային

ծայրահեղ, — ծայրահեղություն

ստամոքսային,  — ենթաստամոքսային

գիտակցություն, — ենթագիտակցություն

ակնաբույժ, — ակնաբուժություն

մթնոլորտ, — մթնոլորտային

որոշում, — ապակողմնորոշում

ընդհատ, — աընդհատ

օրինաչափ, — օրինաչափություն

ձեռնարկ, — ձեռնարկություն

մանրէ, — մանրէաբան

փոխանակություն: — նյութափոխանակություն

35. Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բաղադրիչներից կազմված համապատասխան բաղադրյալ բառերով:

Հողն … (ինքն, մաքուր, ել) ինքնամաքրվող (հատուկ, ություն) հատկություն ունի: Դա չի նշանակում, թե կարելի է նրան… (չափ, անց) չափազանց շատ… (ծանր, բեռն, ել) ծանրաբեռնել (օրգան, ական) օրգանական և (ան, օրգան, ական) անօրգանական (թափ, ոն), թափոն (բնակ, վայր) բնակավայր հավաքված (կենցաղ, ային) կենցաղային աղբով, որովհետև հոդի … (հնար, ավոր, ություն) հնարավորություն (նույն, պես) նույնպես (ան, սահման) անսահման չեն: Իսկ … (թափ, ոն) թափոն (աղտ, ոտ, (վ)ած) աղտոտված հողը սպառնում է…. (հիվանդ, ություն) հիվանդության առաջացման պատճառ դառնալ:

… (գետ, տեխնիկա, ական) գիտատեխնիկական(առաջ, ընթաց) առաջընթացի հետ մարդիկ պիտի մտածեն արտաքին (մեջ, վայր) միջավայրի (պահ, պան, ություն) պահպանության  միջոցներ ստեղծելու մասին:

Исторические лица. Махатма Ганди

0

Махатма Ганди являлся всемирно известным индийским общественным деятелем, борцом за независимость Индии. Начав как не слишком успешный юрист, он превратился в символ движения за свободу по всему миру. Политик разработал учение ненасильственной борьбы — сатьяграху. На родине его назвали отцом нации. Обладая невероятным влиянием на умы человечества, Ганди оставался аскетом.

Мохандас Карамчанд Ганди, он же Махатма Ганди, родился в Порбандаре 2 октября 1869 года. Отец занимался коммерцией, вел активную политическую деятельность и даже некоторое время был главным министром штата Гуджарат, столицей которого был Порбандар. Мать мальчика была образцом добродетели, благодаря ее стараниям семья соблюдала посты и обряды.

Посоветовавшись с родителями, Мохандас решил продолжить образование уже в Великобритании. В 1888 году он стал студентом Университетского колледжа Лондона. А через 3 года получил диплом юриста и вернулся в родную Индию.

В 1919 году Ганди впервые призвал сограждан к мирной акции: массовой забастовке и неповиновению. Миллионы индийцев в назначенный день не вышли на работу. Они шли по улицам, выкрикивая лозунги о свободе и независимости.

В 2007 году ООН объявила 2 октября, день рождения Махатмы Ганди, Международным днем ненасилия.

Օրգանիզմն ամբողջական համակարգ է

0

Յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ կազմված է բջիջներից: Բազմաբջիջ օրգանիզմների կառուցվածքային փոքրագույն մասնիկը բջիջն է: Բջիջներից առաջացնում են հյուսվածքներ, հյուսվածքներից օրգաններ, օրգաններից՝ օրգանների համակարգեր:
Կենդանի օրգանիզմում յուրաքանչյուր օրգան և օրգանների համակարգ կատարում է որոշակի գործառույթ: Դրանց փոխկապակցված աշխատանքն ապահովում է օրգանիզմի՝ որպես միասնական համակարգի կենսագործունեություն: Continue reading