Հայրավանք

Հայրավանքի Սուրբ Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 9-րդ դարում։

1211 թվականին եղբայրներ Հովհաննես և Ներսես վարդապետները նորոգել են եկեղեցին ու կառուցել երկսյուն, երդիկավոր ութանիստ, շթաքարեզարդ գմբեթով գավիթ։

Հայրավանքի պարսպապատ փոքրիկ բակում կան 16-րդ տապանաքարեր ու խաչքարեր, իսկ պարսպից դուրս խցերի և տնտեսական շենքերի ավերակներն են։ Հայրավանքը գործել է մինչև 19-րդ դարը։ 1980-ական թվականներին վանքը նորոգվել է, եկեղեցու գմբեթը՝ վերակառուցվել։

Հայրավանք վանական համալիրը գտնվում է Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղում: Այն տեղակայված է Սևանա լճի ափին՝ ժայռեղեն հրվանդանի վրա։ Այս վանքն  ունի նաև մի շարք այլ անվանումներ, որոնցից են Այրիվանք, Հայրիվանք, Հայր Հոհանք, Հայր Հովհան, Հայր Հովհաննավանք և այլն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով